Գրականություն

Հիսուսի ուսուցումները

31- Ասվել է նաև. «Ով որ արձակի իր կնոջը, թող նրան արձակման թուղթ տա»։ 32Իսկ ես ձեզ ասում եմ. նա, ով իր կնոջն արձակում է առանց պոռնկության պատճառի, ի՛նքը պատճառ կդառնա, որ նա շնանա։ Նույնպես շնություն արած կլինի նա, ով ամուսնանում է արձակված կնոջ հետ։
Ուսուցում երդման մասին

Ես համաձայն չեմ այն մտքի հետ, որ բաժանված կնոջ հետ չի կարելի ամուսնանալ։ Սխալներ գործում են բոլորը, բայց բոլորներ ունեն փոխվելու հնարավորություն, նաև այդ բաժանումը կարող է լինել ամուսնու պատճառով։

Գրականություն

Դանիել Վարուժան

Դանիել Վարուժանը ծնվել է 1884 թ.-ի ապրիլի 20-ին, Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում։ Վարուժանը գրաճանաչ է դառնում գյուղի վարժարանում, 1902 թվականին տեղափոխվում է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան դպրոց։ 1905 թվականին բանաստեղծը մեկնում է Բելգիա և ընդունվում Գենտի համալսարան, ուսումնասիրում գրականություն և սոցիալական ուսմունքներ։ 1909-ին վերադառնում է ծննդավայր, ուսուցչություն է անում Սեբաստիայի Արամյան վարժարանում: 1912-ին Վարուժանը հրավիրվում է Պոլսի Բերայի վարժարան՝ տեսուչի պաշտոնով։ Այս տարիներին Վարուժանի բանաստեղծությունները լայն ճանաչման են արժանանում։ Նա դառնում է Պոլսի գրական շրջանների ազդեցիկ դեմքերից մեկը, գրական հավաքույթների ոգին։ Տասը տարվա ընթացքում բանաստեղծը գրում է չորս գիրք՝ «Սարսուռներ», «Ցեղին սիրտը», «Հեթանոս երգեր» և «Հացին երգը»։ Գրում է նաև նոթեր, հոդվածներ, կատարում է թարգմանություններ։

1915 թվականն էր։ Վարուժանը շարունակում էր լրացնել գյուղի չքնաղ երգերի՝ «Հացին երգը» շարքը, պատրաստվում էր գրել «Հայկական հոմերագիրք» ժողովածուն, ուր պետք է տեղավորեր հին հայկական առասպելների ու ավանդությունների մշակումները, երազում էր ամբողջովին մշակել «Սասնա ծռեր» ժողովրդական էպոսը։ Ծրագրած էր նաև գրել «Գինիին երգը» քերթողական հատորը։ Բայց վրա հասավ արյունալի աղետը։ Բանաստեղծի խոսքերով ասած՝ կյանքը մորթվում էր արտերի մեջ, միտքը՝ գանգի մեջ։ Այս ողբերգական օրերի զոհերից մեկը եղավ 31-ամյա Դանիել Վարուժանը։ 1915 թվ-ի օգոստոսի 26-ին Դանիել Վարուժանը սպանվեց: Նույն օրը ծնվեց Վարուժանի երրորդ զավակը՝  Հայկակը:

Գրականություն

Եղիշե Չարենց, տրոլետ, սոնետ, ռուբայաթ, գազել

Տրիոլետ

Տրիոլետի առաջին տողը նույնությամբ կրկնվում է իբրև չորրորդ և յոթերորդ տողեր, իսկ երկրորդ տողը՝ իբրև ութերորդ տող։ Համապատասխանաբար բանաստեղծությունը ունի ընդամենը երկու հանգ, որոնք կրկնվում են չորսական անգամ։

17-րդ դարի ֆրանսիական պոեզիայից տրիոլետի ձևն անցավ մյուս գրականություններին։ Օգտագործվել է հատկապես 20-րդ դարի սկզբի բանաստեղծների կողմից։

Եղիշե Չարենցի տրիոլետներից

Այսօր Ձեր մատները, տիկի՛ն

Այսօր Ձեր մատները, տիկի՛ն,
Նման են հեռու մի հուշի.
Մաղում են կապույտ մի փոշի,
Այսօր Ձեր մատները, տիկին։
Հին բույրն եմ զգում ես կրկին,
Հին բույրը անցած, ուրիշի,—
Այսօր Ձեր մատները, տիկի՛ն,
Նման են հեռու մի հուշի…

Աղբյուր

https://hy.wikipedia.org/wiki/%D5%8F%D6%80%D5%AB%D5%B8%D5%AC%D5%A5%D5%BF

Սոնետ

Սոնետ (իտալերեն՝ sonettosonare — հնչել), բանաստեղծության կառուցման կայուն ձևերից մեկը։ Բաղկացած է 14 տողից՝ սկզբում երկու քառատող (կատրեն) և վերջում երկու եռատող (տերցետ)։

Եղիշե Չարենցի սոնետներից՝

Ես ինչպե՞ս Ձեզ չսիրեմ։ — Դուք արվեստ եք ու հոգի։
Օ, կարելի՞ է արդյոք պրոֆիլը Ձեր չսիրել։
Ով երգ ունի իր սրտում ու սովոր է գեղեցկի՝
Նա պարտավոր է Ձեզ բյուր, հազար սոնետ նվիրել։

Դուք այնպես մե՜ղմ եք խոսում։ Երբ Դուք կարդում եք, տիկի՜ն,
Ձեր շրթունքները գունատ նմանվում են հասմիկի։
Եվ Ձեր աչքերը, գիտե՞ք, առանց ներքին կրակի,
Լուսաշող են՝ Ձեր կրծքի քարերի պես թանկագին։

Իսկ երբ ականջ եմ դնում ես Ձեր թեթև քայլերին —
Թվում է ինձ, թե նոքա տրիոլետներ[1] են երգում

Եվ այդ երգով հմայված՝ սիրտս տխրում է լռին։
Եվ Դուք գիտե՞ք, որ սիրուց հիվանդացած իմ հոգում
Ես միշտ լսում եմ թեթև, թավ թրթիռներ ջութակի —
Երբ համբուրում եմ ես Ձեր բարակ մատներն ապակի։

Աղբյուր

https://hy.wikipedia.org/wiki/%D5%8D%D5%B8%D5%B6%D5%A5%D5%BF

Ռուբայաթ

Ռուբայի (հոգնակի թվով՝ «ռուբայաթ» — քառյակ), պարսկա-արաբական պոեզիայում քառատող ավարտուն բանաստեղծություն, առավելապես խոհական-փիլիսոփայական բնույթի։ Դասական քառյակի մեջ հանգավորվում են առաջին, երկրորդ և չորրորդ տողերը, իսկ երրորդը մնում է ամուրի՝ անհամգ։

Եղիշե Չարենցի ռուբայաթ

Ռուբայաթ I

Ապրում ես, շնչում ես, դու դեռ կաս – բայց ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես.

Անցյալ է դառնում քո ներկան – ու ամե՛ն վայրկյան դու ա՛յլ ես.

Բայց ներկան քո – հու՛նտ է գալիքի` մեռնելով – նա սնում է գալիքը,

Եւ այսպես — տևում ես դու երկար,- ու ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես:

Աղբյուր

https://hy.wikipedia.org/wiki/%D5%8C%D5%B8%D6%82%D5%A2%D5%A1%D5%B5%D5%AB

Գազել

Գազել, ղազալի (արաբերեն/պարսկերեն՝ غزل, թուրք.՝ gazel), բանաստեղծության կայուն ձև, բաղկացած է մի քանի երկտող տներից(բեյթերից), որի մեջ առաջին տան զույգ և մնացած տների երկրորդ տողերի վերջնամասերը կրկնվում են, իսկ դրանց նախորդող բառերը ներքին հանգ են կազմում։

Եղիշե Չարենցի գազել

Ի՜նչ տրտում են զանգերը…

Ի՜նչ տրտում են զանգերը, քո՜ւյր, մայրամուտի,—
Զանգերը թաց ու ցողաբո՜ւյր մայրամուտի…

Ահա կույսերը գնում են աղոթելու.
Սգահանդես, տրտում թափոր մայրամուտի…

Լուսամփոփի պես կախվել է երկինքը բիլ
Հոգուս վրա — օ, սո՜ւրբ անդորր մայրամուտի…

Աղբյուր

https://hy.wikipedia.org/wiki/%D4%B3%D5%A1%D5%A6%D5%A5%D5%AC

Գրականություն

«Լուցկիներով աղջիկը»

Պատմվածքում պատմվում է մի աղջկա մասին, որը ձմռան ցուրտ եղանակին առանց կոշիկ էրման գալիս փողոցում։ Նա միայն մի լուցկու տուփ ուներ, ինչը նրա տաքանալու միջոցն էր։ Տուն չէր ցանկանում գնալ, քանի որ ջղայն հայրը տանն էր և մեկ է տանը նույնպես շատ ցուրտ էր։ Առաջին անգամ վառելով լուցկին աղջիկը տեսիլք տեսավ, որտեղ շքեղ զարդարված սեղան կար, յուղոտ բադ, որը դուրս էր գալիս ափսեի միջից և գնում էր աղջկան ընդառաջ։ Երկրորդ անգամ վառելով՝ նա տեսավ ամանորյա եղևնի՝ գեղեցիկ խաղալիքներով զարդարված։ Երրորդ անգամ ՝մահացած տատիկին, որը պարզել էր ձեռքը։ Աղջիկը բռնելով տատիկի ձեռքը՝ վեր բարձրացավ նրա հետ։ Առավոտյան աղջկան գտան մահացած։ Աղջկա համար դա ամենալավ օրն էր, քանի որ տեսիլքում տեսավ ու զգաց այն ամենը, ինչը երբեք իրական կյանքում չէր զգացել:

Չարլի Չապլինի նամակը դստերը

Փիրըլ Ս. Բաք «Ս. Ծնունդի օրվա առավոտյան»

Գրականություն

Չարլի Չապլինի նամակը դստերը

Չապլինը Սուրբ ծննդյան գիշերը մի նամակ է ուղարկել իր դստերը: Նամակի բովանդակությունը և խորիմաստ է և հուզիչ: Նամակում չապլինը պատմում է այն մասին, թե ինչպիսի վախով է մուտք գործել բեմ վախենալով հանդիսատեսի կարծիքից: Պատմում է, թե քանի անգամներ է իրեն նվաստացած զգացել իր աղքատ լինելու պատճառով: Չապլինը իր կյանքի փորձից ելնելով, նամակում իր աղջկան կյանքի կարևոր խորհուրդներ է տալիս: Նա ասում է, որ պետք չէ քեզ վեր դասես ոչ ոքից: Պետք չէ բոլորին նայես վերևից այն ժամանակ, երբ կարող ես օգնել և քո մեկ դրամով անգամ ուրախացնել ինչ որ աղքատ մարդու:Ասում էր նաև, որ երբ նստես տաքսի և գնաս տուն մի մոռացիր տաքսու վարորդից հարցնել իր կնոջից և երեխաներին, իսկ տաքսուց դուրս գալուց նրա ձեռքում թեյավճար թողես: Չապլինը իր դստերը ուղղված նամակում նաև դրել էր մի կտրոն, որի շնորհիվ կարող էր սրտի ուզածի չափով գումար ծախսել: Բայց կտրոնի հետ միասին նաև գրել է, որ ամեն 3 ֆրանկ ծախսելիս 1-ը աղքատ մարդունն որոնք ամենուրեք են:

Գրականություն

Փիրըլ Ս. Բաք «Ս. Ծնունդի օրվա առավոտյան»

Մի ընտանիքի պատմություն էր, որի գլխավոր հերոսը Ռոբն էր։ Նա հոր հետ ամեն առավոտ ժամը չորսին գնում էր կովերն կթելու։ Մի օր Ռոբը մոր և հոր խոսաքցությունն է լսում որտեղ հայրը ասում էր, որ չի կարողանում արթնացնել տղային առավոտյան նա դեռ աճող օրգանիզմ է և նրան քուն է պետք։ Ռոբը հուզվեց և այսօրվանից սկսված նա ամեն առավօտ միանգամից վեր էր թռնում։ Սուրբ Ծննդի օրը Ռոբը հոր համար ցանկանում էր կողպեկ գնել և վստահ էր, որ դա լավ նվեր էր մինչև պարկելը։ Բայց նա մտածեց մի ուրիշ նվեր, նա ցանկանում էր գիշերը մինչև հոր վեր կենալը գնար գոմ , կովերին կթեր և կաթը տաներ կաթնատուն։ Նա վեր կացավ երկուսանց կես և արեց ինչ-որ մտածել էր, ու հազիվ հասցրեց գալ և իրեն շպրտել իր անկողին։ Հետո հայրը տեսնելով տղայի չարչարանքը հուզվեց և ամուր գրկեց նրան։

Գրականություն

Աշնան հրդեհն է գալարվում

Աշնան հրդեհն է գալարվում
Ձորալանջերն ի վար։
Ո՛չ մեռնելու ուժ է ճարում,
Ո՛չ փրկության հնար —
Ու դողում է հասակով մեկ
Մանկությունս վայրի,
Վախենում է՝ հրդեհի մեջ
Ցնցոտիներն այրի։

Վերլուծություն

Բանաստեղծությունը պատմում է աշնանային տրամադրության գեղեցկություն մասին: Աշունը շատ տարօրինակ եղանակ է ինչպես գյուղատնտեսության մեջ աշնանը բերք են հավաքում, այնպես էլ մարդը սկսում է վերլուծել իր արած չարածը: Վերլուծության ընդհանուր պատկերից է կախված կվայելես դու այս աշունը թե կատես:

Հայերեն, Գրականություն

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ստեղծման պատմությունը

Աշոտ Բլեյանը աշխատում էր Ե.Պ.Հ.- ի ֆիզիկայի ֆակուլտետում: 1985 նա դառնում է տնորեն թ. 183 նորաբաց դպրոցում:  Նրա օգնականներն էին՝  Աշոտ Մանուչարյանն ու Աշոտ Դաբաղյանը : 1989-ին Հայաստանի կառավարությանը նրանք կարողանում են համոզել ընդունել իրենց կրթական նախագիծը: Ստեղծվեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ։ Ըստ Աշոտ Բլեյանի գաղափարակիր, ոգևորված և ստեղծագործող ուսուցիչները վարդապետներ են: Սրան էլ ավելացնելով ակնածանքը Մխիթար Սեբաստացու հանդեպ, կրթահամալիրը կոչվեց ՝ Մխիթար Սեբաստացի: Նրանք ցանկանում էին ,որ կրթահամալիրը սովորելու համար լինի հաճելի միջավայր, որ երկրի անկազմակերպ վիճակը չխանգարի սովորողին և ուսուցչին զբաղվել իրենց սիրելի գործով : Կրթահամալիրի տոնը նշվում է նոյեմբեր ամսին:

Մխիթար Սեբաստացի

Մխիթար ՍԵբաստացին ծնվել է 1749 թվականի , փետրվարի 7-ին: Նա մեծ հայագետ էր, ով հիմնադրել էր՝ Մխիթարյան միաբանությունը:  Նա նպատակադրվել էր կրթել, լուսավորություն տարածել հայ ժողավրդի լայն խավերի մեջ  : Երբ բոլոր կրոնական միաբանությունները փակվում էին, Նապոլեոն առաջինը հրամայել էր , որ Մխիթարյան միաբանությունը չփակվեր: Հետո կայսեր հրամանով այն  ճանաչվեց գիտական հաստատություն «Հայկական ճեմարան» անվանումով։ Որպես ուսուցիչ խորհրդանշական էր այն , որ նա դասասենյակ էր մտնում Աստվածաշնչով և Հայկազյան բառարանով, աշակերտներին ասելով՝ «դուք այս երկու թևերով պիտի թևածեք»:

Մխիթարյան միաբանությունը ուներ իր Զինանշանը վահանի նման է ,կենտրոնում կա խաչ: Խաչի ծայրերին կան տառեր` Ո. Կ. Վ. Ա.: Տառերը Որդեգիր Կուսին Վարդապետ Ապաշխարութեան նախադասության բառերի սկզբնատառերն են: Կան չորս առարկաներ խաչի չորս անկյուններում , որոնք խորհրդանշում են վանականի հոգևոր ճամփորդությունը և բնորոշ են  առաքյալի կյանքին` կրակ,  զանգ, վարդապետի գավազան և բաց գիրք: 1901թ. ի պատիվ Մխիթարյան միաբանություն 200 ամյակի թողարկվեց հուշամեդալ: Նրանց խորհրդանիշմերից մեկն էր նաը իրոնց ըմպելիքը՝ մխիթարինը: Այն խմիչք էր , որը պատրաստվում էր գաղտնի բաղադրատոմսով և մինչ որս էլ գաղտնի է :

Ինչու՞ ՄՍԿՀ-ը

Ես ընտրել եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը, որովհետև այն տարբերվում է մնացաց դպրոցներից։
Առաջինը, այստեղ կա մեդիակրթություն որը գլխավոր դերը խաղաց իմ այս դպրոց գալու հարցում։ Երկրորդը դա հագուստն է։ Այստեզ քեզ չէն պարտադրում հագնել սպիտակ վերնաշախիկ և սև կլասիկ տաբատ։

Գրականություն

Թարգմանչաց տոն

1979 թվականից սկսած երեք տարին մեկ անգամ, հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը նշվում է թարգմանչոց տոնը։ Հայ եկեղեցին տոնում է տարին երկու անգամ: Առաջինը կոչվում է «Տոն սրբոց թարգմանչացն մերոց Սահակայ և Մեսրովբայ»: Երկրորդը կոչվում է «Տոն մեր սուրբ թարգմանիչ վարդապետների Սահակի և Մեսրոպ Մաշտոցի և նրանց սուրբ աշակերտների։ Առաջին թարգմանված տողը եղել է «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» որը թարգմանել է Մեսրոպ Մաշտոցը։ Սահակի և Մեսրոպի ջանքերով Հայաստանում սկսվում են բացվել դպրոցներ ուր ուսուցանվում են հայ գրերը: Նրանք ասորերենից և հունարենից թարգմանեցին Աստվածաշունչը, իսկ Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցը այն խմբագրեցին: Աստվածաշնչի թարգմանությունը այնքան լավն էր, որ մինչ այսօր համարվում է«Թարգմանությունների թագուհի»: Թարգմանչական գործը շարունակվել է նաև միջնադարում, թարգմանություններ են կատարվել վրացերենից, պարսկերենից, հին ֆրանսերենից, թուրքերենից, ռուսերենից, անգլերենից, իտալերենից, լեհերենից և իսպաներենից։ Թարգմանիչներն ունեն նաև իրենց նվիրված միջազգային տոնը, որը նշվում է սեպտեմբերի 30-ին։ Այն հիմնականում կապվում է Սուրբ Ջերոմի 4-5դդ հռոմեացի քրիստոնյա գիտնականի հետ, որին Հռոմի կաթոլիկ եկեղեցին սրբացրել է Աստվածաշունչը։ Այդ օրը բազմաթիվ թարգմանչական միությունների անդամներ իրենց երկրներում միջոցառումներ են կազմակերպում նվիրված թարգմանչական գործին և միմյանց շնորհավորում այդ տոնի կապակցությամբ:

Բնութագրելով Պարթևի և Մաշտոցի գործունեությունը Լեոն գրել է, որ նրանք առաջինն էին, որ իրենց ձեռքով եկեղեցու համար հայերեն երգեր գրեցին ու երգեցին: Նրանց սկսածը շարունակեցին իրենց աշակերտները այնպես, որ Ոսկեդարը հանձնվեց նրանց ձեռքերը։ Արևելյան Հայաստանում կատարած իր մի այլ շրջագայության ժամանակ Մաշտոցն այցելեց Բուն Աղվանք Նշանագրեր ստեղծեց գարգարացիների լեզվի համար։ Իսահակ Պարթև Ներսես Մեծ կաթողիկոսի որդին էր Սբ. Գրիգոր Լուսավորչի տոհմի վերջին ներկայացուցիչը, որ 387 թվականից 52 տարի եղել է հայոց հայրապետական աթոռի գահակալը: Սահակ Պարթևը Մեսրոպ Մաշտոցի հետ դարձել է հայ դպրության ու եկեղեցական մատենագրության հիմնադիրը: Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի շնորհիվ Հայաստանում սկսվում են բացվել դպրոցներ որտեղ սովորեցնում են հայ գրերը: Հետո դառնում հայ թարգմանչական գրականության հիմնադիրները: Նրանք ասորերենից և հունարենից թարգմանեցին Աստվածաշունչը, իսկ Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցը այն խմբագրեցին: Աստվածաշնչի թարգմանությունը համարվում է «Թարգմանությունների թագուհի»: Առաջին թարգմանած տողը եղել է «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: Սահակ Պարթևը մահացել է 90 տարեկանում իր ծնննդյան օրը, նավասարդի 30-ին Բագրևանդի Բլրոցաց գյուղում և թաղվել Տարոնի Աշտիշատում: Մեսրոպ Մաշտոցը վախճանվել է Վաղարշապատում եւ թաղվել Օշական գյուղում:

Գրականություն

Անկախության մասին իմ պատկերացումները

Դեռևս շատ քիչ պետությունների է հաջողվել հասնել անկախության առանց կռիվների։ Պետությունները ձգտում են անկախանալ, որպեսզի վարեն ինքնուրույն քաղաքականություն և բարելավվեն տիրող պայմանները: Յուրաքանչյուր ոք ձգտում է ազատության։ Ինձ համար անկախությունն ու ազատությունը ամենակարևորն են հասարակական կյանքում։ Մեր պետությունը անկախ է 1990 թվականից մինչ այսօր :Ես ուրախ եմ , որ ծնվել եմ անկախ Հայաստանում։