Էկոլոգիա

Նպատակ 1

Հայաստանի բնակչության 29.4%-ը կամ 880 հազար մարդ պաշտոնապես համարվում է աղքատ: Սա 2016թ. տվյալների համաձայն, ինչը նշանակում է, որ երկրի յուրաքանչյուր երեք քաղաքացուց մեկն աղքատ է: Ըստ Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մեթոդաբանության՝ Հայաստանում աղքատությունը որոշվում է սպառման (ծախսի), այլ ոչ թե եկամտի մակարդակով: Աղքատության մակարդակը ներկայացվում է երեք շեմով՝ վերին, ստորին եւ պարենային կամ ծայրահեղ աղքատության:

Ո՞վ է համարվում աղքատ

Հայաստանում աղքատ է համարվում այն մարդը, ում ամսական սպառումը (ծախսած գումարը) քիչ է 40867 դրամից: Շատ աղքատ է նա, ում սպառումը չի գերազանցում 33418 դրամը, իսկ ծայրահեղ աղքատ է նա, ով սպառել է մինչեւ 23313 դրամ:

Թեեւ վիճակագրությամբ բնակչության շուրջ 30%-ն է գտնվում աղքատության վերին շեմից ցածր, սակայն մյուս հատվածը եւս սպառման բավարար հնարավորություն չունի։ Հայաստանում մեկ մարդու միջին ամսական ծախսը 2016թ. կազմել է 43978 դրամ, ինչն մոտ 11000 դրամով քիչ է նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից, որը կազմում է ամսական 54754 դրամ (2016թ. 4-րդ եռամսյակ): Այս թիվը հաշվարկված է որպես մարդու առողջության պահպանման եւ կենսագործունեության ապահովման համար անհրաժեշտ սննդամթերքի, ոչ պարենային ապրանքների ու ծառայությունների նվազագույն շեմ: Հետեւաբար, բնակչության այն զանգվածը, որն աղքատության վերին շեմից փոքր-ինչ ավել սպառելու հնարավորություն ունի, թեեւ աղքատ չի համարվում, նույնպես չի կարողանում ապահովել մարդու նորմալ կենսագործունեության համար անհրաժեշտ նվազագույն պահանջմունքները:

Էկոլոգիա

Երկրաշարժ Ճապոնիայում 2011թ․

2011 թվականի մարտի 11-ին 9.0-ից 9.1 բալ ուժգնությամբ երկրաշարժ տեղի ունեցավ Ճապոնիայում։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սենդայ քաղաքից 130 կմ արևելք: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է Խաղաղ օվկիանոսի ծովի մակարդակից 32 կմ խորության վրա:Երկրաշարժը առաջացրեց զանգվածային ցունամի, որը զանգվածային ավերածությունների պատճառ դարձավ Ճապոնական արշիպելագի հյուսիսային կղզիներում: Ցունամին տարածվեց Խաղաղ օվկիանոսի ողջ տարածքում; շատ ափամերձ երկրներ, այդ թվում ՝ Ամերիկայի Խաղաղ օվկիանոսի ամբողջ ափը Ալյասկայից Չիլի, նախազգուշացումներ են տվել և տարհանվել: Այնուամենայնիվ, երբ ցունամին հարվածեց այս տեղանքներից շատերին, դա միայն համեմատաբար փոքր ազդեցություն ունեցավ: Չիլիի ափին, որը hestապոնիայի Խաղաղ օվկիանոսի ափից ամենահեռու հեռավորությունն է (մոտ 17000 կմ), գրանցվում են մինչև 2 մ բարձրության ալիքներ:2018-ի սեպտեմբերի 10-ի դրությամբ երկրաշարժի ու ցունամիի զոհերի պաշտոնական թիվը 15,896 է։

Ճապոնիայի քաղաքացիների գույքային կորուստները

Ամենաշատը տուժած քաղաքները.

Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում ավերվել է Մինամիսոմա քաղաքի ամբարտակը և 1800 տուն:

Ռիկուզենտակատա — Մոտ 5 հազար տուն ջրի տակ է անցել

Մինամիսանրիկու — 9,5 հազար մարդ անհայտ կորած է:

Սենդայ — ջուրը ողողել է ծովի ափից 10 կմ հեռավորության վրա գտնվող տարածք: Հաղորդվում է, որ անհայտ կորած է շուրջ 650 մարդ:

Յամադա — Մոտ 7200 տուն ջրի տակ է անցել:

աղբյուր

Էկոլոգիա

Ցույց պլաստիկի դեմ

1950-ական թվականներից ի վեր աշխարհում արտադրվոել է ավելի քան 8 միլիարդ տոննա պլաստիկ, որից 3/4-ը այսօր ներկայացված է աղբով: Պլաստիկ թափոնների միայն 9% -ն է վերամշակվում: Եթե ոչինչ չփոխվի, ապա մինչև 2050 թվական Երկրի վրա արդեն կլինի 12 միլիարդ տոննա պլաստիկ թափոն:

Պլաստմասը օգտագործվում է՝ կահույքի պատրաստման համար, կոշիկների առափնյա տարածքների համար, պլաստիկ ցուցադրման պատյանների, տեղեկատվական դարակաշարերի, անձեռոցիկի, կոսմետիկայի տակդիրի համար, խանութի համար առևտրի սարքավորումների, պլանշետներ և հեռախոսների տակդիրների, պլաստիկ տուփերի, բեռնարկղերի, առևտրի համար տուփերի, շշերի և այլն։

ԱԺ-ի արձագանքը պլաստիկի խնդրին։

Էրիկ Գրիգորյանի նախագծով առաջարկվում է 2022 թվականի հունվարի 1-ից առեւտրի օբյեկտներում արգելել մինչեւ 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների վաճառքը եւ իրացումը, բացառությամբ՝ կշռափաթեթավորման եւ երկրորդային հումքից արտադրվածների։

Էկոլոգիա

Ամուլսար

Ցիանիդ

Ցիանիդը բարձր տոքսիկությամբ քիմիական միացություն է։ Այն կիրառվում է հանքարդյունաբերությունու, կաուչուկի, օրգանական ապակու , սինթետիկ ռետինի և այլ միացությունների սինթեզում։ Ցիանիդները պինդ, բյուրեղային նյութեր են, որոնք լավ լուծելի են ջրում, ունեն բարձր հալման և եռման ջերմաստիճաններ։

Հիվանդություններ

Հիմնականում թունավորումները այս վտանգավոր նյութով լինում են ինհալացիոն` թունավոր ջուր կամ սնունդ օգտագործելով։ Գիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրա պատճառներն են տարածքում կուտակված ցիանիդից, սնդիկից, ծծմբաջրածնային և ածխաթթու գազերից բաղկացած գազային խառնուրդները:

Լիդիան Արմենիա

Լիդիան Արմենիա, երկրաբանահետախուզական ընկերություն, որը Հայաստանի կառավարությունից Ամուլսարի տարածքում համանուն ոսկու հանքավայրի շահագործման թույլտվություն է ստացել։ Ընկերության կողմից Ամուլսարում հանքավայրի շինարարության ընթացքում բազմիցս վնասվել է մոտակա բնակավայրերի խմելու ջրի խողովակը, աղտոտվել են խմելու ջրերը, ոռոգման համար նախատեսված ջրամբարները, հանքավայրից տարածվող փոշուց վնասվել են և անպիտան են դարձել խոտհարքներըն ու ցանքատարածություններ, կեղտաջրեր են լցվել մոտակա առվակներն ու գետերը։ Լիդիանը ունի նաև Վրաստանում ոսկու հետախուզական «Քելա» նախագիծ, բայց այս պահին այն գտնվում է սառեցված վիճակում։

Նախկին և ներկա իշխանությունների դիրքորոշումները, մոտեցումներն ու քայլերը

Նախկին իշխանությունները կաշառքի դիմաց անտեսում էին բնապահպանական նոմերը, իսկ նոր իշխանությունը փոձեր է կատարում ինչ-որ բան փոխել։ Հիմա այդ հանքերը փակված են և չեն գործում։

Իմ կարծիքով

Իշխանությունները պետք է կարողանան գտնել բալանսը։ Քանի որ հանքարձունաբերությունը Հայաստանում ամենազարգացած ճյուղերից մեկն է իշխանությունները չեն կարող ուղղակի փակել բոլոր հանքերը որովհետև դա ուժեղ ազդեցություն կունենա Հայաստանի բյուդժեի վրա։ Պետք է շատ ուշադրություն դարձնեն հանքերին և բնապահպանական նորմերին։

Էկոլոգիա

Հայաստանի կոտրված ողնաշարը

Հանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության զարգացման ամենամեծ ճյուղերից մեկն է: Ներկայումս պետականորեն հայտնի է օգտակար հանածոների մոտ 670 հանքավայր, շահագործվում են 400-ը, որոնցից 22-ը մետաղական են: ՀՀ-ի հանքայի ռեսուրսների հիմնական մասը գտնվում է Սյունիքի մարզում: Առավել մեծ վտանգ ներկայացնող հանքերը, դրանք մետաղական հանքերն են, քանի որ դրանց շահագործման արդյունքում առաջանում են պոչամբարներ ծանր մետաղներով հարուստ թունավոր թափոնները լցվում են ձորերն ու գետերը: Պոչամբարը թունավոր թափոնների ամբար է, որն առաջանում է հանքաքարի քիմիական մշակման արդյունքում: ՀՀ-ում պաշտոնական տվյալներով կա 19 պոչամբար։Բացի մոլիբդենից հանքավայրում առակ են նաև պղինձ, ռենյում, հերուր, ոսկի, արծաթ, սելեն և հազվագյուտ ու թանկարժեք այլ մետաղներ: Պոչամբարները օգտագործվելուց հետո փակվում են`դառնում մեռյալ գոտիներ: Դրանք պարտադիր պետք է ծածկել հողի հաստ շերտով, տարածքն էլ առանձնացնել փշալարերով և զգուշացնող ցուցանակներ տեղադրել, որպեսզի մարդիկ գյուղատնտեսական կամ այլ գործունեություն չծավալեն այդ տարածքներում:

Էկոլոգիա

Մոլորակի գլոբալ խնդիրները

Ֆիլմում մեծ ուշադրություն են դարձնում գլոբալ տաքացմանը և ածխային կրիզիսին։ Երկրագնդի վրա փոքրանում են ճահճային տարածքները և հալվում են սառցաբեկորները, որի հետևանքով բարձրանում է օվկիանոսների ջրերի բարձրությունը։ Ամեն տեղ կլիման փոխվում է օրինակ՝ անտարկտիդայում հյուսիսային բևեռում և աֆրիկայում և դա բերում է կատաստրոֆիկ հետևանքների խիտ բնակեցված տարածքներում, իսկ դրա պատճառով մեծանում է միգրացիան և մեծանում է փախստականների թիվը։