Դաստիարակություն, որոշակի տեխնոլոգիաների համակարգ, որն ուղղված է երեխայի անձի նպատակաուղղված ձևավորմանը։ Հասարակական, արտադրական, մշակութային կյանքին նախապատրաստելու համար։ Դաստարակությունը իրականացվում է ընտանիքի և դպրոցի հետ հիմնարկություններում, մանկական, երիտասարդական, հասարակական կազմակերպություններում։ Դաստիարակության հիմնական եղանակներն են՝ ընտանեկան և հասարակական։Բովանդակությունը, մեթոդներն ու ձևերը պատմականորեն պայմանավորված են հասարակարգի առջև ծառացած խնդիրներով ն նրա շահերով։ Նրա նպատակներն ու խնդիրները որոշվում են հասարակական հարաբերություններով։Բուրժուական մանկավարժությունը ժխտում է դաստիարակության կախումը կենսապայմաններից, այն բնորոշում է որպես աճող սերնդի հարմարումը, պասիվ համակերպումը տիրող կարգերին։Պրագմատիկ մանկավարժությունը դաստիարակությանը համարում է փորձ ձեռք բերելու պրոցես։ Նախնադարյան հասարակարգում դաստիարակության կազմակերպված օջախներ չկային։ Երեխաները, մասնակցելով մեծահասակների աշխատանքներին, ձեռք էին բերում կենսափորձ ն զարգանում ֆիզիկապես։ Դասակարգերի առաջացմամբ դաստիարակությունը ստացավ դասակարգային բնույթ։ Ստրկատիրական հասարակարգում կազմակերպված Դասակարգություն էին ստանում ունևոր ընտանիքի երեխաները։
Рубрика: Հասարակագիտություն
Սինտոիզմ
Սինտոիզմ հին ճապոնական ավանդական կրոն է, երկրպագության առարկաները մահացածների բազմաթիվ աստվածներն ու ոգիներն են: Բուդդիզմը մեծապես ազդել է Շինտոյի զարգացման վրա:
Սինտոիզմը հիմնադրվել է 6-րդ դարում: Հիմնական Սինտոիզմը նրանց երկրպագող բնական ուժերի և երևույթների աստվածացումն է: Շինտոյին նաև հավատում են, որ շատ բաներ ունեն իրենց հոգևոր էությունը ՝ քամի: Կամի կարող է Երկրի վրա գոյություն ունենալ նյութական առարկայով և ոչ պարտադիր է, որ կենդանի համարվի ստանդարտ իմաստով, օրինակ ՝ ծառի, քարի, սուրբ վայրի կամ բնական երևույթի մեջ: Որոշ kami տարածքներ կամ որոշակի բնական օբյեկտներ են (օրինակ ՝ որոշակի լեռան ոգին), մյուսները ներկայացնում են գլոբալ բնական երևույթներ, ինչպիսիք են ՝ Amaterasu Omikami- ը ՝ արևի աստվածուհին:
Շինտոյի հիմնական հոգևոր սկզբունքը բնությունն ու մարդկանց հետ ներդաշնակ կյանքն է: Ըստ Սինտոիզմի, աշխարհը մի բնական բնական միջավայր է, որտեղ միասին ապրում են քամիները, մահացածները և մարդիկ:
Ազատություն
Ազատություն մի բառ, որ ոչ բոլորն են հասկանում։ Ազատություն ասվածը չի նշանակում անել այն, ինչ ուզում ես։ Դրա մեծ մասը մարդու իրավունքներն են։ Ազատ լինելը իհարկե լավ բան է, բայց պետք է չմոռանալ, որ դիմացի մարդնել ունի ազատություն և դրա մեջ մտնող իրավունքներ։ Մարդիկ ազատությանը վերաբերող շատ գործեր են ստեղծել։ Օրինակ Ֆրանսիայի կառավարությունը Անգլիային նվիրել է մեզ հայտնի ազատության արձանը, ազատության վերաբերյան գրվել են շատ բանաստեղծություններ, ինչպիսին է Միքայել Նալբանդյանի «Ազատություն» բանաստեղծությունը։ Հիմա աշխարհում մարդկանց զգալի մասը չունի այդ ազատությունը և ուղակի երազում է դրա մասին։ Աֆրիկայի շատ երկրներում մարդիկ ունեն խմելու ջրի և սննդի խնդիր։ Այդ ամենից օգտվելը նույնպես ազատություն է, բայց նրանք այդ ամենինչից օգտվում են այնքան քիչ և չափավոր, որ նույնիսկ չեն սպանում քաղցին։ Այսինքն պետք է գնահատենք այն ինչ ունենք և ոչ թե ազատությունը շփոթել բարձի֊թողիության հետ։
Թրաֆիքինգ
Թրաֆիքինգը ,մարդկանց՝ ստրկական, սեռական, բռնի և չնչին վարձատրությամբ աշխատանքի տեսքով անօրինական շահագործումն է։ Այն ծանր, անդրսահմանային, կազմակերպված հանցագործություն է և նույնչափ շահութաբեր է, ինչ թմրամիջոցների և զենքի ապօրինի վաճառքը։ Անձանց, հատկապես կանանց և երեխաների թրաֆիքինգը կանխարգելելու, զսպելու և պատժելու մասին արձանագրությունը ընդունվել է Միավորված ազգերի կազմակերպության կողմից 2000 թ., Իտալիայի Պալերմո քաղաքում և այն ՄԱԿ-ի՝ «Անդրազգային կազմակերպված հանցագործությունների դեմ» կոնվենցիայի մաս կազմող միջազգային համաձայնագիր է։ Թրաֆիքինգի մասին արձանագրությունն այդ կոնվենցիայում հավելված երեք արձանագրություններից մեկն է։