Պատմություն, Անգլերեն

Պենիցիլինի հայտնաբերումը — Ալեքսանդր Ֆլեմինգ

Թարգմանություն անգլերենից

Ալեքսանդր Ֆլեմինգը երիտասարդ մանրէաբան էր, երբ պատահական հայտնագործությունը հանգեցրեց ժամանակակից բժշկության մեծ զարգացումներից մեկին 1928 թվականի սեպտեմբերի 28 -ին: «staphylococcus»-ի բակտերիաների մի ափսե բաց թողած ՝ Ֆլեմինգը նկատեց, մշակույթի վրա ընկած բորբոսը որը ոչնչացրել է բակտերիաների մեծամասնությունը: Նա հայտնաբերեց բորբոսը որպես «penicillium notatum», որը նման է հացի վրա հայտնաբերված տեսակին:

1929 թվականին Ֆլեմինգը ներկայացրեց իր պենիցիլին կոչվող բորբոսի ենթամթերքը ՝ բակտերիալ վարակները բուժելու համար:

Link — https://www.history.com/this-day-in-history/penicillin-discovered

Պատմություն

Ազատագրական պայքարի 1894-1896թթ. Հետևանքները

1895-96-ի կոտորածները համաշխարհային պատմության մեծագույն ոճրագործություններից են և ցեղասպանության ակտ։ Դրանց հետևանքով կոտորվել է շուրջ 300000 հայ, 100 000 բռնի իսլամացվել, 100 000 տարագրվել տարբեր երկրներ, ամայացել են Արևմտյան Հայաստանի և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերը, սաստկացել է հայ ժողովրդի ազգային և տնտեսական ճնշումը։

Եվրոպական տերությունները հայ ժողովրդի դժբախտությունը և Հայկական հրացը, ինչպես միշտ, օգտագործեցին Թուրքիայում իրենց դիրքերն ամրապնդելու համար։ Գերմանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, իրենց նպատակներն ունենալով Թուրքիայի հետ փոխհարաբերություններում, անտարբեր մնացին հայկական կոտորածների հանդեպ։ Միայն ժամանակի առաջադեմ գործիչներ Ժան Ժորեսը, Վիկտոր Բերարը, Անատոլ Ֆրանսը, Յոհաննես Լեփսիուսը, Հենրի Ֆինիս Բլոս Լինչը և ուրիշներ պաշտպանեցին հայ ժողովրդի իրավունքները, դատապարտեցին կոտորածները՝ իրենց կառավարություններից պահանջելով կտրուկ միջոցներով դադարեցնել ցեղասպանությունը։

Պատմություն

1918թ․ Մայիսյան հերոսամարտերը

Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերում հայ ժողովուրդը կարողացավ թշնամուն արժանի հակահարված տալ և վիժեցնել Արևելյան Հայաստանը զավթելու ու տեղի հայությանը ոչնչացնելու երիտթուրքերի ծրագիրը։ Մայիսյան հերոսամարտը ամբողջ հայ ժողովրդի հավաքական ուժի և ազգային միասնության հաղթանակն էր։ Ավելին, եղեռն տեսած, կյանքի ու մահվան եզրին կանգնած հայ ժողովուրդը ոչ միայն պահպանեց իր ֆիզիկական գոյությունը, այլև ստիպեց հակառակորդին հաշվի նստել իր հետ և ճանաչել իր անկախ ապրելու իրավունքը։ Մայիսյան հերոսամարտերը հիմք հանդիսացան Հայաստանի անկախության համար։ Եվ հենց այդ հաղթանակի օրերին հռչակվեց Հայաստանի անկախությունը։ Մայիսյան հերոսամարտը դարձավ հայոց նոր ժամանակների Ավարայրը, որ իր խաղացած դերով ու նշանակությամբ, հիրավի, հայ ժողովրդի պատմության ամենահերոսական դրվագներից է։ Այս դեպքերով, կարելի է ասել, փակվում է հայ ժողովրդի ողբերգական և հերոսական իրադարձություններով հարուստ նոր պատմության շրջանը, և սկսվում նորագույն՝ հայկական պետականությունների պատմության ժամանակաշրջանը։

Պատմություն

Սյունիքի ազատագրական պայքար (1722-1730)

Սյունիքի ազատագրական պայքար, 1722-1730 թվականներին սկսված ազատագրական շարժում պատմական նահանգի բնակչության մասնակցությամբ։ Դրա նպատակն էր կասեցնել թուրքական հարձակումը դեպի Արևելյան Հայաստան, երկրամասը մաքրել օտար զորքերից ու ազատագրել այն։ Ժամանակագրական հերթականությամբ համընկել է (1724-1731)։

Արևելյան Հայաստանում այդ ժամանակ իշխում էին Բագրատունիներից, Սյունիներից ու Առանշահիկներից սերող ազնվական տոհմերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հասան-Ջալալյանների, Դոփյանների, Պռոշյանների, Օրբելյանների, Վաչուտյանների, Զաքարյանների և Կյուրիկյանների շառավիղները, ովքեր իրենց վերահսկողության տակ ունեին ոչ ընդարձակ կալվածքներ։ Պարսիկները նրանց «մելիք» էին անվանում ։ Նրանցից բացի հայ ժողովրդի շահերը ներկայացնում և հայերին համախմբում էր Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որի նստավայրը 1441 թվականից գտնվում էր Էջմիածնում։

1677 թվականին կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին Էջմիածնում գումարում է գաղտնի ժողով, որին մասնակցում էին հոգևոր ու աշխարհիկ 12 գործիչներ, այդ թվում՝ Սյունիքի ու Արցախի մելիքներից ոմանք։ Եվրոպական պետությունների օգնությանը դիմելու նպատակով կազմված պատվիրակությունը 1678 թվականի վերջերին Հակոբ Ջուղայեցու գլխավորությամբ հասնում է Կոստանդնուպոլիս։ Այդտեղ երկու տարի անց հիվանդությունից մահանում է Հակոբ Ջուղայեցին։ Պատվիրակության հետ մեկնած Իսրայել Օրին, ճանապարհվում է Իտալիա, ապա Ֆրանսիա, որտեղ անցնում է զինվորական ծառայության։ Այնուհետև տեղափոխվում է Գերմանիա, հաստատվում Դյուսելդորֆ քաղաքում։ Օրին տեղի իշխան Հովհան Վիլհելմի հետ քննարկում է Հայաստանի ազատագրության հարցը, որից հետո այցելում է Հայաստան՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և բանակցություններ վարելու համար։

Պատմություն

«Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի սկիզբը».

1. Ներկայացրե՛ք Հայոց ցեղասպանության հետևանքները:

Հայ ժողովուրդն արդեն մի քանի տասնամյակ պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար: Այդ ժամանակամիջոցում ծավալված պայքարի արդյունքում տարբեր երկրների խորհրդարանների և միջազգային կազմակերպությունների կողմից ընդունվել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող բանաձևեր, որոնք չափազանց կարևոր են, քանզի դրանցով սկզբունքային գնահատական է տրվել կատարվածին, այն որակելով իբրև Ցեղասպանություն: Սակայն, չնայած այդ ամենին, Թուրքիան պետական մակարդակով շարունակում է ժխտել հայերի նկատմամբ կատարված հանցագործությունը: Տվյալ պայմաններում ակնհայտ է դառնում, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարելով անհնար է հասնել հարցի վերջնական հանգուցալուծմանը և վաղուց հասունացել է ժամանակը պայքարելու այդ հանցագործության հետևանքների հաղթահարման ու հատուցման համար, ինչն ինքնին իր մեջ ներառում է այդ հանցագործության ճանաչումն ու դատապարտումը: Այս ուղղությամբ արդեն իսկ կատարվեց առաջին լուրջ քայլը, երբ 2015 թ. հունվարի 29-ին հենց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրի մոտ Հայաստանի նախագահը պաշտոնապես հրապարակեց «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը»: Այդ փաստաթղթով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովն ու Սփյուռքում գործող տարածաշրջանային հանձնախմբերը, հանդես գալով համայն հայության անունից, հայտարարեց, որ այդ պահից ի վեր մեկնարկում է հայ ժողովրդի միասնական պայքարը ոչ միայն Հայոց ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչմանը հասնելու, այլև ցեղասպանության հետեւանքների հաղթահարման համար:

2. Ե՞րբ և ու՞մ կողմից է տրվել «ցեղասպանության» իրավական ձևակերպումը: Ըստ այդ փաստաթղթի՝ ո՞ր գործողություններն են համարվում ցեղասպանություն:

1948 թ․-ին դեկտեմբերի իննին Միավորված ազգերի կազմակերպության ընդունած «Ցեղասպանության, հանցագործության, կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայում տրվեց ցեղասպանության իրավական ձևակերպումը։ Այս բանաձևի հիմքում ընկած էր՝ լեհական հրյա իրավաբան Ռաֆայել Լեմկինի առաջարկած նախագիծը, որը կազմվել էր հայ ժողովրդի հետ 1915-1923 թթ տեղի ունեցած իրադարձությունների վերլուծության հիմման վրա։ Ըստ այդ փաստաթղթի երկրորդ հոդվածի՝ «ցեղասպանություն են համարվում որևե ազգային, ռասայական, էթնիկական կամ կրանական խմբի լեակատար կամ մասնակի ոչնչացման նպատակով իրականացված հետևյալ գործողություններւ․ ա) այդպիսի խմբի անդամների սպանությունը, բ) խմբի անդամներին լուրջ մարմնական վնասվածք կամ մտավոր խանգարում հասցնելը, գ) որևէ խմբի համար դիտավորյալ այնպիսի կենսապայմանների ստեղծումը, որի նպատակն է նրա մասնակի կամ լիակատար ոչնչացումը դ) խմբի ներսում ծննդաբերության կանխման ուղղված միջոցառումները, ե) երեխաների բռնի հանձնումը մարդկային մի խմբից մյուսից»։

3. Ներկայացրե՛ք և գնահատե՛ք «Նեմեսիս» ծրագիրն ու դրա արդյունքները:

1921 թ. մարտի 15-ին Բեռլինում հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանը գնդակահարեց երիտթուրքերի պարագլուխ, հայոց ցեղասպանության գլխավոր պատասխանատու Թալեաթին:Գործողությունից հետո Թեհլերյանը փախուստի չդիմեց, հանձնվեց գերմանական իշխանություններին: Թեհլերյանի դատը, սակայն, վերածվեց երիտթուրքերիդատավարության: Գերմանական դատարանը, արդարացի և հիմնավոր գտնելով Թեհլերյանիվրեժխնդրությունը, հենց դատարանի դահլիճից նրան ազատ արձակեց: Թալեաթին դեռ պիտի հաջորդեինմյուսները… Թալեաթի գնդակահարությունը «Նեմեսիս» ծրագրի առաջին մեծ հարվածը չէր, բայց ամենամեծ աղմուկ հանած գործողությունն էր: Ի՞նչ էր «Նեմեսիսը», ովքե՞ր հղացան այդ ծրագիրը: «Նեմեսիսի» նպատակը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին հայտնաբերելն ու պատժելն էր: Բացի երիտթուրք պարագլուխներից, «Նեմեսիսի» թիրախն էին նաև Բաքվի ջարդերի կազմակերպիչ մուսաֆաթական գործիչները և թուրքերի հետ համագործակցող հայ դավաճանները: Այս առումով տեղին է շեշտել, որ «Նեմեսիսը» ահաբեկչական կառույց չէր, այլ պատժիչ: «Նեմեսիս» գործողությունը ծնվեց 1919 թ. Երևանում գումարված Հայ հեղափոխական դաշնակցության 9-րդ ընդհանուր ժողովում: Գործողության անվանումն ընտրվեց ի պատիվ հունական դիցաբանության վրեժի աստվածուհի Նեմեսիսի: Կազմվեց ցուցակ, որում ներառված էին 650 թուրք, ադրբեջանցի գործիչներ և հայ դավաճաններ: Նրանց վերաբերյալ կայացվեց մահվան դատավճիռ: «Նեմեսիս» ծրագիրը պետք է իրականացներ պատասխանատու մարմինը, որի նախագահ ընտրվեց «Բանկ Օտտոմանի» գործողության կազմակերպիչներից Արմեն Գարոն, որն այդ ժամանակ Հայաստանի Հանրապետության դեսպանն էր ԱՄՆ-ում: Շահան Նաթալին և Գրիգոր Մերջանովը պիտի ղեկավարեին գործողության ընդհանուր իրականացման ընթացքը: Ստեղծվեց հետախուզական խումբ` Հրաչ Փափազյանի գլխավորությամբ, որի խնդիրը դահիճներին հայտնաբերելն էր: «Նեմեսիսի» կազմակերպման համար ընտրվեց երկու կենտրոն` արևելյան և արևմտյան: Առաջինի կենտրոնատեղին Ստամբուլի «Ճակատամարտ» թերթի խմբագրությունն էր, արևմտյան կենտրոնը գտնվում էր Բոստոնում: «Նեմեսիսի» մտահղացումը ծնվեց այն ժամանակ, երբ 1919 թ. Ստամբուլի դատարանը որոշեց մահապատժի ենթարկել երիտթուրքերի պարագլուխներին, սակայն վերջիններս, օգտվելով իշխանությունների թողտվությունից, խույս տվեցին Եվրոպա և Ամերիկա: Մնացյալ դատապարտյալներին բրիտանական հրամանատարությունը տեղափոխեց Մալթա կղզի և հետագայում փոխանակեց անգլիացի ռազմագերիների հետ: Եվ ՀՅԴ ընդհանուր ժողովը որոշեց իրականացնել վրիժառության ծրագիրը: Պետք է նշել, որ «Նեմեսիս» ծրագիրը հեշտությամբ չհաստատվեց: Դաշնակցության շարքերում ընդդիմացան անվանի գործիչներ Սիմոն Վրացյանը, Ռուբեն Տեր-Մինասյանը, Ռուբեն Դարբինյանը, Արշակ Ջամալյանը: Սակայն անգամ նրանց հեղինակությունը չկարողացավ արգելակել «Նեմեսիսի» իրականացումը:

4. Ձեր կարծիքով՝ ի՞նչ նշանակություն և հետևանքներ կունենա Հայոց ցեղասպանության միջազգային, այդ թվում՝ Թուրքիայի կողմից ճանաչումը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

Ցեղասպանության համաշխարհային լայն ճանաչումը, նամանավանդ այն տեսքով ինչպիսին է այժմյա եվրոպական մի քանի երկրներում, և ցեղասպանության ժխտման համար նախատեսվում է քրյական հետապնդում, Թուրքիան ստիպված կլինի կատարել որոշակի քայլել այդ հարցը մեղմացնելու համար։