Հասարակագիտություն

Դաստիրակություն

Դաստիարակություն, որոշակի տեխնոլոգիաների համակարգ, որն ուղղված է երեխայի անձի նպատակաուղղված ձևավորմանը։ Հասարակական, արտադրական, մշակութային կյանքին նախապատրաստելու համար։ Դաստարակությունը իրականացվում է ընտանիքի և դպրոցի հետ հիմնարկություններում, մանկական, երիտասարդական, հասարակական կազմակերպություններում։ Դաստիարակության հիմնական եղանակներն են՝ ընտանեկան և հասարակական։Բովանդակությունը, մեթոդներն ու ձևերը պատմականորեն պայմանավորված են հասարակարգի առջև ծառացած խնդիրներով ն նրա շահերով։ Նրա նպատակներն ու խնդիրները որոշվում են հասարակական հարաբերություններով։Բուրժուական մանկավարժությունը ժխտում է դաստիարակության կախումը կենսապայմաններից, այն բնորոշում է որպես աճող սերնդի հարմարումը, պասիվ համակերպումը տիրող կարգերին։Պրագմատիկ մանկավարժությունը դաստիարակությանը համարում է փորձ ձեռք բերելու պրոցես։ Նախնադարյան հասարակարգում դաստիարակության կազմակերպված օջախներ չկային։ Երեխաները, մասնակցելով մեծահասակների աշխատանքներին, ձեռք էին բերում կենսափորձ ն զարգանում ֆիզիկապես։ Դասակարգերի առաջացմամբ դաստիարակությունը ստացավ դասակարգային բնույթ։ Ստրկատիրական հասարակարգում կազմակերպված Դասակարգություն էին ստանում ունևոր ընտանիքի երեխաները։

Դաստիրակություն: 1 комментарий

Оставить комментарий